ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը. Տիգրան Սարգսյան

Քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը. Տիգրան Սարգսյան
02.07.2012 | 02:51

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. «Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության և հասարակության ուշադրության կենտրոնում: Դրա պատճառն այն է, որ շատ հաճախ պետության և դատախազության առջև ծառացած խնդիրները նույնական են, ավելին՝ պետությունը հենց դատախազության գործունեության օգնությամբ է դիմակայում մի շարք կարևորագույն մարտահրավերների: Գաղտնիք չէ, որ այսօր մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը կոռուպցիան է»:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Տիգրան Սարգսյանը դիմելով դատախազներին նշել է, որ քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը՝ համոզված լինելով, որ դատախազությունը պատշաճ ձևով է իրականացնում իր գործառույթները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, իսկ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Տիգրան Սարգսյանին՝ արդարադատության երկրորդ դասի պետական դասային աստիճան: Պարգևները վերջիններիս հանձնել է վարչապետ Սարգսյանը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լիլիթ Թադևոսյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ

սմիթ Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն